‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը. Տեսանյութ’

896

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին մասնակցում էին ազգային հավաքական հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Դավիթ Մանոյանը չէր մասնակցում մարզմանը վնասվածքի պատճառով, իսկ Էդգար Մանուչարյանը և Ռոման Բերեզովսկին դեռ չեն հասցրել ժամանել Երևան: Նրանք կմիանան հավաքականին վաղը: Մարզումը բաղկացած էր մի քանի փուլից` թեթև նախավարժանք, գնդակով վարժություններ և երկկողմանի խաղ:

Սա Հայաստանի ազգային հավաքականի միակ «բաց» մարզումն էր Չեխիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Երեւանում:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի քրդերը բազմահազարանոց ցույցերով և ազատատենչ կոչերով են նշում Նովրուզը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հավաքված լրագրողները մի դեմք ունեին’