‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը’

686

Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Ինչպես և նախօրեին, թիմը մարզվեց Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:

Մարզումից առաջ «Հոմենըթմեն» թիմի ֆուտբոլիստները լուսանկարվեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այնուհետև թիմն անկացրեց լիարժեք մարզում, որի ընթացքում կայացավ նաև երկկողմանի խաղ: Թիմակիցների հետ մարզվել է նաև Ռոման Բերեզովսկին, ով երեկ ժամանել է Վալանս, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը անսպասելի հայտնվեց մամուլի ասուլիսին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին գաղտնալսած անձին առայժմ հնարավոր չի եղել բացահայտել’