‘Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (Լուսանկարային շարք)’

906

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել  Լատվիայում: Թիմը մարզվել է Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում:

Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստները աշխատել են ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պախտոնական կայքը:

Այսօր ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Նախորդ հոդվածը‘Իրանը C-300 հակահրթիռային համակարգի սեփական նմանակն է փորձարկել’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում կընթանա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարգախոսով ակցիա’