‘Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը փակվեց, շենքն էլ ապամոնտաժվում է’

1361

Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շահագործման ժամեկտն ավարտվեց: Այն ապամոնտաժվում է: Այս ամսին Panarmenian.Net-ի թղթակցին հայտնել է «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Դելֆինարիումի վերջին ներկայացումը փետրվարի 9-ին է եղել, որից հետո կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ Դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակեց աշխատել:

Հավելենք նաև, որ բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային:

Գործունեության 2 տարվա ընթացքում դելֆինարիումն ունեցել է շուրջ 900 այցելու:

Նախորդ հոդվածը‘Նորագույն հայկական խաղ. Նախ՝ սուպեր ընդդիմադիր, ապա՝ պառակտված ընդդիմություն’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական Բունդեսթագի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ’