‘Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար-ապրիլին կազմել է 879,8 մլն դոլար’

3015

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար-ապրիլի ամիսներին կազմել է $ 879.8 մլն (362.5 մլրդ դրամ), 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,8 %: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առևտրաշրջանառությունն այդ ընթացքում կազմել է $ 1,813 մլրդ (746.9 մլրդ դրամ), տարեկան կտրվածքով աճելով 0.1 %: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում հեռավոր արտասահմանյան երկրների մասնաբաժինը կազմել է 43.1 %, ԵՄ`28.7 %, ԱՊՀ` 28.2 %: ԸՆթացիկ տարվա 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են $466,5 մլն ծավալով ապրանքներ (192.2 մլրդ դրամ), տարեկան աճը`2,3%, իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 1.3 %, մինչև $ 1,346 մլրդ (554.7 մլրդ դրամ):

Ըստ աղբյուրի, հեռավոր արտասահմանի հետ ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $ 781,6 մլն, տարեկան աճը` 4.6 %: Դեպի այդ երկրներ արտահանումը կազմել է $ 203,6 մլն, տարեկան աճը` 13.1 %: Նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է $ 578 մլն, աճելով 1.9%: Բացասական հաշվեկշիռն այդ երկրների հետ կազմել է $ 374.5 մլն, տարեկան անկումը` 4,4 %: Ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ տարեկան կտրվածքով նվազել է 2.8%, մինչև $ 510,5 մլն: Դա պայմանավորված է արտահանման ծավալների` 1.2%, մինչև $ 107.8 մլն, և ներմուծման ծավալների` 3,2%, մինչև $ 402,8 մլն նվազումով: Այս երկրների հետ  բացասական հաշվեկշիռը կազմել է $ 294,8 մլն, կրճատվելով 3.9 %: ԵՄ երկրների հետ առևտուրը տարեկան կտրվածքով աճել է 1,7% , կազմելով 520,7 մլն դոլար: Այս ցուցանիշի աճն ապահովվել է ներմուծման 6 % աճով, մինչև $ 365.6 մլն, և արտահանման 7.3% նվազումով, մինչև $ 155,1 մլն: Դա էլ իր հերթին հանգեցրել է բացասական հաշվեկշռի  խորացմանը` 18%, մինչև $ 210.5 մլն:

Հայկական ապրանքների գնորդների շարքում առաջատարներն են` Ռուսաստանը` ընդհանուր արտահանման 19.5 %, Գերմանիան (10.3% ), Բուլղարիան (9.5 %), Չինաստանը (8.7 %), Միացյալ Նահանգները և Իրանը (5,9 %), Կանադան (5.5 %), Իրաքը (5,4 %), Բելգիան (5.3 %), Վրաստանը (5,2 %): ԵՄ երկրների շարքում հաշվետու ժամանակահատվածում

Հայաստանի հետ արտահանման ծավալները զրոյացրել են Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան, Շվեդիան, Կիպրոսը: Վերսկսել արտահանումը դեպի Լեհաստան և Ավստրիա: Զրոյական մակարդակ են արձանագրել նաև Բրազիլիան, Ճապոնիան և Հնդկաստանը:

Հաշվետու ժամանակահատվածում դեպի Հայաստան ապրանքների հիմնական մատակարարներն են եղել Ռուսաստանը (ընդհանուր ներմուծման  25.1 % — ը), Չինաստանը (8.7 %), Գերմանիան (6,5 %), Թուրքիան (4.9% ), Ուկրաինան (4,1 %), Իրանը (3.9 %), Իտալիան (3.7 %), ԱՄՆ — ը (3,4 %), Շվեյցարիան (3.1 %): Զրոյացվել է ներմուծումը Թուրքմենստանից: Պահպանվել է զրոյական ներմուծումը Ղազախստանից, Կիպրոսից և Լյուքսեմբուրգից:

Արտահանման կառուցվածքում առաջատարն է լեռնահումքային ոլորտը` $ 125.9 մլն, տարեկան անկումը` 1.1%: Այնուհետև հաջորդում են` պատրաստի սննդամթերքի արտադրության ոլորտը` $ 98.2 մլն, տարեկան կտրվածքով աճը` 7%, բազային մետաղների արտահանման ոլորտը` $ 95.6 մլն, տարեկան անկումը` 15.6 %, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների ու ապրանքների ոլորտը`$ 74.4 մլն, տարեկան աճը`19,5%, տեքստիլ ապրանքների ոլորտը`$ 16,5 մլն, տարեկան աճը` 71.2 %, կենդանական ծագումով ապրանքների ոլորտը` 12.2 մլն դոլար, տարվա աճը`10.2 %: Մնացած ապրանքների արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել $ 10 մլն-ը:

Ներմուծման գծով զգալիորեն գերակշռում է հանքահումքային ոլորտը` $ 281 մլն (տարեկան անկումը` 12.5 %): Երկրորդ տեղում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծման ոլորտը` $ 161,2 մլն (տարեկան աճը` 10 %), այնուհետև հաջորդում են` տրանսպորտային միջոցները`$ 124.9 մլն (տարեկան աճը 9.2%), թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները`$ 118.5 մլն (տարեկան աճը 49,7 %), քիմիական արդյունաբերության արտադրանքը`$ 106.1 մլն դոլար (տարեկան անկումը`0,6%), պատրաստի սննդի ոլորտը`$ 94.3 մլն (տարեկան անկումը`19.1 %), բազային մետաղները`$ 89.9 մլն (տարեկան աճը` 12,6 %), բուսական ծագումով ապրանքները` $ 63,7 մլն (տարեկան անկումը` 12.4 %), իսկ գործվածքեղենը` $ 58.3 մլն (տարեկան աճը` 17.7 %), պլաստմասսայի և կաուչուկի արդյունաբերության ոլորտը` $ 50,1 մլն (տարեկան անկումը` 2.9 %), կենդանական ծագումով ապրանքները`$ 47.7 մլն (տարեկան աճը` 7.8 %), թուղթը և թղթե ապրանքները`$ 24,2 մլն (տարեկան աճը` 9.5%), սարքավորումները` $ 22.7 մլն (տարեկան աճը`18,5 %), քարից, գիպսից և ցեմենտից պատրաստված արտադրանքը`$ 23.7 մլն (տարեկան աճը` 8,8 %): Մյուս ապրանքների ներմուծման ծավալները չեն գերազանցում $ 20 մլն-ը:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ։ 

Նախորդ հոդվածը‘2008-2013 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող 22 երկրներից 13-ը զրոյացրել է ներդրումները’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը ՄԱԿ-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծ կներկայացնի ‘