‘Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-ապրիլին աճել է 1.5%-ով’

3987

Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-ապրիլին աճել է 1.5%, իսկ միայն ապրիլին` 0.6%, կազմելով 1.606 տրլն դրամ ($ 3.888 մլրդ), կամ ընդհանուր պետական պարտքի 85.2 % — ը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմել է 87.3 % կամ $ 3,394 մլրդ, իսկ մնացած 12.7 % — ը կամ $ 494,1 մլն –ը կազմել է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվարի 1,1% աճից հետո փետրվարին աճել է 1.6%, մարտին նվազել է 0.9 %, իսկ ապրիլին աճել` 0.6%, և ընդհանուր առմամբ 2014-ի հունվար – ապրիլին աճել է 2%, իսկ ԿԲ արտաքին պարտքը հունվարի 0,3% աճից հետո փետրվարին աճել է 1,8 %, մարտին նվազել է 3.4%, ապրիլին աճել 0.4 %, իսկ ընդհանուր առմամբ հունվար – ապրիլին նվազել է 1 %:

Հայաստանի ընդհանուր պարտքը 2014-ի մայիսի 1-ի դրությամբ կազմել է 1.884 տրլն դրամ կամ $ 4.560 մլրդ, ապրիլի աճը` 0.1%, իսկ հունվար-ապրիլի աճը` 1.2 %: Դրա կառուցվածքում ներքին պետպարտքի մասնաբաժինը կազմել է 14.8 % կամ 277.8 մլրդ դրամ ($ 672.5 մլն), ապրիլին նվզելով`2.9 %, իսկ հունվար – ապրիլին` 0.7%: Պետական պարտատոմսերի մասնաբաժինը ներքին պետական պարտքի կառուցվածքում 2014-ի հունվար – ապրիլին մնացել է անփոփոխ` 98.5%, բացարձակ արժեքի 0.7% անկումով, իսկ առևտրի վարկերի մասնաբաժինը պահպանվել է 1,2% անփոփոխ մակարդակում, բացարձակ արտահայտությամբ աճելով 4.2% (հունվարի 0,8% աճի, փետրվարի 1.4% անկման, և մարտի-ապրիլի հետագա անկման համեմատ):

Նշենք, որ ՀՀ  արտաքին պարտքը 2013 թվականին աճել էր 5 %, իսկ ՀՆԱ աճը`3,5 %: Հայաստանի ընդհանուր պետպարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է 37 %: Արդյունքում, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքային բեռնվածությունը գերազանցել է $ 1500 ցուցանիշը, ընդ որում, միայն արտաքին պարտքի գոծվ պահպանելով $ 1,300 շեմը (2009-ի $ 550-ի համեմատ): Փորձագետները գտնում են, որ հաշվի առնելով բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թիվը շատ ավելի ցածր է, քան վիճակագրությական տվյալները (2013-ին` 3.017 մլն մարդ, 2012-ին` 3,027 մլն մարդ), արտաքին պարտքի բեռը մեկ շնչի հաշվով, այնուամենայնիվ, բավականին բարձր է: 2009-2012 թվականներին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ – ի 35-38 %-ը, 2010-ի մինիմումով և 2012-ի մաքսիմումով, բացարձակ արտահայտությամբ այդ ժամանակահատվածքում աճելով 26%, երբ ՀՆԱ աճի տեմպերը դանդաղեցին (հաշվի առնելով 2009-ի 14 տոկոսանոց անկումը): Համեմատության համար նշենք, որ 2008-ին արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ – ի 30%-ը, երբ պարտքի ՀՆԱ տարեկան աճը ճգնաժամի հետևանքով 13,7%-ից իջավ մինչև 6,9%:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների հինգ տարի առաջ ոսկու և արտարժույթի պահուստները ծածկում էին արտաքին պարտքի գրեթե կեսից ավելին, բայց ճգնաժամի հետևանքով պահուստների տեղի ունեցած նվազումը և տարեցտարի ավելացող արտաքին պարտքն, էլ ավելի ավելացրեցին վերջինիս դոմինանտը: Սակայն, 2013-ին պետության պահուստների 25,2% աճը (շեշտը դնելով III եռամսյակի աճի վրա) թույլ տվեց ապահովել դրանց կողմից արտաքին պարտքի 58% մարում, 2012-ի 49 %-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 մլրդ դրամ կամ $ 4.4 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 մլրդ դրամ կամ $ 3.7 մլրդ, իսկ ներքին պարտքը կազմել է 255,5 մլրդ դրամ կամ $ 633 մլն: Ոսկու պաշարները նույն օրվա դրությամբ կազմել են $ 1,8 մլրդ: 2014-ի հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.9 մլրդ դրամ կամ $ 4.6 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.6 տրլն դրամ կամ $ 3.9 մլրդ, իսկ ներքին պարտքը`279,7 մլրդ դրամ կամ $ 689,4 մլն: Ոսկու պաշարներն այդ օրվա դրությամբ կազմել են $ 2.3 մլրդ: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների հետ’
Հաջորդ հոդվածը‘«Շիրակ կենտրոն». Գյումրեցի առնվազն 430 ընտանիք կշարունակեն անօթեւան մնալ’