‘Հայաստանի բանկերը, աննշան ծավալով մեծացնելով կորպորատիվ վարկավորումը, շարունակում են նվազեցնել մանրածախ վարկավորման տեմպերը’

1218

Հայաստանի բանկերը 2013 թվականի երրորդ եռամսյակում արագացրել են կորպորատիվ վարկավորման ծավալները 0.1 %-ից մինչև 1,9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 10.7 % — ից մինչև 2.4% դանդաղման համեմատ: Իրավաբանական անձանց կորպորատիվ վարկավորման ծավալը հոկտեմբերի 1-ին կազմել է 955,8 մլրդ դրամ ($ 2.4 մլրդ), տարեկան աճը` 8.4 %: Ինչպես  ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվլ է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկերի մասնաբաժինը երրորդ եռամսյակում աճել է 56 % — ից մինչև 56.1%, իսկ մանրածախի մասնաբաժինը նվազել է` 40 % — ից մինչև 39,7 %:

Այդ ֆոնին մանրածախ վարկավորումը շարունակում է դանդաղեցնել տեմպերը: Այսպես, ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալը երրորդ եռամսյակում դանդաղեցրել է աճը` 4,4 % — ից մինչև 2% (աճն առաջին եռամսյակում`5.8 % — ի), ինչը դիտվել է նաև նախորդ տարի, երբ աճն այդ նույն եռամսյակում դանդաղեց 5.5 % — ից մինչև 1.5 %: Իսկ տարեկան կտրվածքով մանրածախ վարկավորման ծավալն աճել է 19.4%, հոկտեմբերի 1-ին կազմելով 608.6 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ ): Բացի այդ, փոխկապակցված անձանց տրամադրված վարկերը շարունակում են նվազել, հաշվետու եռամսյակում 7.7% աճը փոխարինելով 10.6 % անկումով (առաջին եռամսյակի 10% աճի համեմատ), իսկ 2012 թվականի երրորդ եռամսյակում տեղի է ունեցել աճի տեմպերի նվազում (55.6 % — ից մինչև 2.2 %), տարեկան անկումը` 11.3%, հոկտեմբերի 1-ին կազմելով 67.6 մլրդ դրամ ($ 167 մլն ):

Բանկերի կողմից պետական պարտատոմսերում կատարած ներդրումները, առաջին եռամսյակի 2.8% անկումից հետո երկրորդ եռամսյակում ցուցադրեց 6.1% աճ, երրորդ եռամսյակում արագանալով մինչև 7.7% (2012-ի երրորդ եռամսյակի 6.2% աճի համեմատ), տարեկան աճը` 29.5 %, հոկտեմբերի 1 – ին կազմելով 201.3 մլրդ դրամ ($ 496.7 մլն): ՄԻջոցների ծավալը նոստրո հաշիվներում, դանդաղեցնելով աճը երկրորդ եռամսյակում`  50,3 % — ից մինչև 20.2 %, երրորդ եռամսյակում ցուցադրեցին անկում` 13.1 % (երկրորդ եռամսյակի 45.3 % աճի համեմատ), տարեկան կտրվածքով աճելով 28.2%, կազմելով 129.9 մլրդ դրամ ($ 320.4 մլն): Ընդ որու, կանխիկ դրամական միջոցները երրորդ եռամսյակի 2.9% անկումը փոխարինեցին 4.2% աճով (երրորդ եռամսյակի 12 % աճի համեմատ), տարեկան աճը` 6.3 %, մինչև 98.3 մլրդ դրամ ($ 242.6 մլն ): Պահանջները Կենտրոնական բանկի հանդեպ (այդ թվում նաև թղթակցային հաշիվները) երրորդ եռամսյակում արագացել են 3 %-ից մինչև 12.8% (2012-ի երրորդ եռամսյակի 7.8 % — ից մինչև 4 % դանդաղման համեմատ), տարեկան աճը` 44.4 %, հոկտեմբերի 1-ին կազմելով 310,4 մլրդ դրամ ($ 765.9 մլն):

Որպես հետևանք, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում մի փոքր արագացրել են աճի տեմպերը` 2,8 % — ից մինչև 2.9% (2012-ի երրորդ եռամսյակի 4,3 % աճի համեմատ), տարեկան աճը` 16,3%, կազմելով հոկտեմբերի 1-ին $ 6.7 մլրդ (2.7 տրլն դրամ):

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հոկտեմբերի 1 – ին կազմել են 2.3 տրլն դրամ ($ 5.7 մլրդ ), եռամսյակում դանդաղելով 2.9 % — ից մինչև 2,8 % (2012-ի երրորդ եռամսյակի 4.5% աճի համեմատ), տարեկան կտրվածքով աճելով 17.1 %: Ընդհանուր միագումար կապիտալը երրորդ եռամսյակում արագացրել է աճը 1,9 % — ից մինչև 3,8% (2012-ի երրորդ եռամսյակի  3.1 % աճի համեմատ), տարեկան աճը` 12.4%, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին` կազմելով 428.7 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ ):

Ըստ Կենտրոնական բանկի տվյալներով, 2013 թվականի հոկտեմբերի 1 – ի դրությամբ Հայաստանում գործում էին 22 բանկերը (այդ թվում` Համահայկական բանկը) և 481 մասնաճյուղեր (2013 թվականի հուլիսի 1-ի 477-ի 2012-ի հոկտեմբերի 465-ի և 2013-ի հունվարի 1-ի 479-ի փոխարեն):

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Մի պահ վախենում էի հավաքականի մթնոլորտի համար’
Հաջորդ հոդվածը‘Միլիտարիզացիայի Գլոբալ ինդեքսում Հայաստանը չորրորդն է’