‘Հայաստանի բռնցքամարտիկների հաջողությունը Եվրոպայի առաջնությունում’

930

Կալինինգրադում ավարտվեց մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:

Աշխարհի պատանիների կրկնակի հաղթողի կոչմանը նաև կալինինգրադյան ստուգատեսի չեմպիոնի ոսկին ավելացրեց  Կորյուն Սողոմոնյանը (49 կգ): Նա եզրափակիչում  դրամատիկ պայքարում 11:10 հաշվով առավելության հասավ իռլանդացի Հյուք Մաերսի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:

Սպասելիքները գերազանցեց նաև Արամ Ավագյանը (56 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Նրա թիմակից Նարեկ Աբգարյանը տուն կվերադառնա բրոնզե  մեդալով:

Այսպիսով Հայաստանի մարզիկների հաշվին գրանցվեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Առաջնությունը կրում էր «օլիմպիական հույսեր» անվանումը և կարելի է ասել, որ մեր երկիրը 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղեր կարող է գործուղել հուսալի բռնցքամարտիկների, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ մինչեւ 64կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնո Ավագ Ուզլյանը:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. ԱՄՆ դեսպանը զոհվել է պետքարտուղարության սխալ գործողությունների պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանի ասածը անհաջող կատակ էր’