‘Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Թուրքիայում նվաճեց 4-րդ Օլիմպիական ուղեգիրը’

1646

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հաղթել է 3-րդ տեղի համար պայքարում:

69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարգարյանը պարտության է մատնել Մոլդովան ներկայացնող Վասիլի Բելուսին՝ բռնցքամարտում ապահովելով Հայաստանի հավաքականի 4-րդ օլիմպիական ուղեգիրը:

Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ապրիլի 16-ին Սամսունի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի շրջանակում ռինգ դուրս կգա նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձյալ բարձրացել է’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Անհավատալի է, որ հիմա ինձ հարցնում են ԵԼ-ում «Լիվերպուլի» հաղթանակի մասին»’