‘Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին’

1197

Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը՝ ոստիկանապետին. Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ վարքը’
Հաջորդ հոդվածը‘Mercedes-ը վրաերթի է ենթարկում Ադոլֆ Հիտլերին. Գովազդ, որը եթեր չհեռարձակվեց’