‘Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում’

1709

Քաղաքացի Կարեն Թովմասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ճիշտն ասած, այսօր գնալով ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ու նրա ձերբակալված կողմնակիցների կազմակերպված ցույցին և երթին ենթադրում էի, որ այն հիմնականում պետք է լինի ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստների և ընդդեմ իշխանությունների, որոնց դեմ էլ իրականում ուղղված էր Շանթի բողոքը: Բայց հավաքից, երթից ու պաստառներից տպավորություն ստացա, որ այն ավելի շատ ուղղված էր ոչ թե ի պաշտպանություն Շանթի և ընդդեմ Սերժի, այլ ընդդեմ Պուտինի և Ռուսաստանի:
Եվս մեկ անգամ պնդում եմ` Հայաստանի դժվարությունները պետք չի փնտրել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում, կամ Բաքվում:
Հայաստանի դժվարությունների ու խնդիրների աղբյուրը Հայաստանում է, Երևանում, իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում:
Ցանկացած գիտակից մարդ, ով միտումնավոր Հայաստանի պրոբլեմների և դժվարությունների աղբյուր է հռչակում Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգթոնը, Անկարան, կամ Բաքուն, կամ էլ Սերժի փոխարեն Հայաստանի դժվարությունների համար մեղավոր է հռչակում Պուտինին, Ֆյուլեին, Օբամային, Էրդողանին կամ Ալիևին, ջուր է լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին և խաղում է Սերժի դաշտում՝ կատարելով հանրային դժգոհության սլաքները Բաղրամյան 26-ից ուրիշ հասցեներով շեղելու ֆունկցիա: Իսկ հասկանալո՞վ է դա արվում, թե՞ ուղղակի Բաղրամյան 26-ի ազդեցության տակ, դա այլ հարց է»: 

Նախորդ հոդվածը‘Ուժի մեջ են մտնում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները’
Հաջորդ հոդվածը‘Բիզնեսմենները՝ հյուպատոսներ’