‘Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր’

790

Վիեննայում հուլիսի 12-ին երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ քննարկումները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Սովետական ֆուտբոլի լեգենդները ժամանում են Երեւան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն’