‘«Հայաստանի էլեկտրական ցանցերը» սնանկ կհայտարարվի. Yerkir’

1946

Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը,  մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին: Այս ընկերությունը, որը սպասարկում է մոտ 935 000 սպառողի, կհասցվի կանխամտածված սնանկության, եւ այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:    Մեր տեղեկություններով` ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը կապված է ընկերությունում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ վերջին շրջանում  արհեստական սնանկացումը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գորճելաոճն է դարձել:   Սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ին էլ, որպես կանոն, «օգնության ձեռք կմեկնի» արտասահմանյան ներդրումային մի ծրագիր և, ձեռք բերելով էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հնարավորություն կստանա բարձրացնելու սակագինը: 

Մանրամասները` yerkir.am կայքում: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ԱԳՆ-ից որեւէ մեկը չի այցելել Ուկրաինայի դեսպանատուն ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՈՀ-ը ինքնաոչնչացվեց՝ հաստատելով Տարոն Մարգարյանի «ատենախոսությունը»’