‘Հայաստանի ընդերքը թալանվում է մարդկային կյանքերի գնով. Մամուլ’

1099

Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել։

Բանն այն է, որ հանքն էլ, ըստ էության, նորմալ չի գործում, և տարիներ առաջ անգամ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե։ «Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության և շարքային քաղաքացիների կողմից։

Վ. Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վարդենիս քաղաքում»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Կարֆուրի» համար նորանոր արգելքներ են առաջանում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Զեպպ Բլատերը ծաղրել է Ռոնալդուին և հիացել Մեսսիով (Տեսանյութ)’