‘Հայաստանի ընձառյուծները բնապահպանների ուշադրության կենտրոնում’

2656

Կենդանիների պաշտպանները նախատեսում են հավաքել 32 հազար դոլար, որոնք կուղղվեն կովկասյան ընձառյուծի բազմացման վիճակի մոնիթորինգին Հայաստանում, ինչպես նաև գիշատիչի պաշտպանությանը որսագողերից, ասվում է Երկրի պահպանության միջազգային հիմնադրամի (WLT) հաղորդագրության մեջ:

Անցյալ դարի կեսերին ընձառյուծները լայնորեն տարածված էին Հայաստանի սարերում, սակայն ներկայումս նրանցից մնացել է առնվազն 15 առանձնյակ: Կովկասյան ընձառյուծի անհետացման հիմնական պատճառը անվերահսկելի որսն է: Որսագողությունը շարունակվել է, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նույնիսկ Միջազգային կարմիր գրքում այն ներառելուց հետո: «Սեպտեմբերին մենք (WLT) Հայաստանում ընձառյուծների պաշտպանության նոր արշավ ենք սկսում և նախատեսում ենք առաջիկա չորս ամիսների ընթացքում 32,4 հազար դոլար հատկացնել արգելավայրերի պաշտպանության, ընդլայնման և մոնիթորինգի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Կենդանիների պաշտպանները նշում են, որ միջոցները կուղղվեն 700 հա տարածքում ընձառյուծների համար միգրացիոն միջանցքներ ստեղծելուն, ինչը թույլ կտա այդ գիշատչին Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան, այնտեղից էլ՝ Իրան: Բացի այդ, մասնագետները մտադիր են ընձառյուծների բնակավայրերի մանրակրկիտ քարտեզներ կազմել և տեսախցիկներ տեղադրել՝ կենդանիներին և տարածքը հետևելու համար: WLT-ին փող կարելի է փոխանցել worldlandtrust.org էլեկտրոնային հասցեով: Ընձառյուծի առաջավորասիական տարատեսակը նախկինում բնակվում էր Հյուսիսային Կովկասից մինչև Կարմիր ծով և Բոսֆորից մինչև Պակիստան ընկած տարածքներում, սակայն 20-րդ դարում նրա տարածման շրջանն զգալիորեն կրճատվեց: Օրինակ, ներկայումս Ռուսաստանում ընբձառյուծի այդ տեսակը չի հանդիպում, քանի որ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում այն լիովին ոչնչացվել է մարդու կողմից: Ռուսաստանում աշխատանքներ են տարվում այդ գիշատչի ցեղատեսակը վերականգնելու  ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Բաքվում ԱՄՆ դեպանատան դիմաց ‘
Հաջորդ հոդվածը‘Մոտ ապագայում Իրանն ավարտին կհասցնի միջուկային զենքի նախապատրաստումը. Իսրայելի վարչապետ’