Հայաստանի թիմի բոլոր խաղացողներն արդեն Ֆրանկֆուրտում են, դեռ չի ժամանել միայն Սելարայանը

504

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Լուկաս Սելարայանի, արդեն հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են:

Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի հոկտեմբերի 5-ին և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով — «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)

Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան — «Արարատ»

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Կիսապատշպաններ

Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)

Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան — «Արարատ»

Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան — «Բալթիկա» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

Նախորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել
Հաջորդ հոդվածըChampions Chess Tour Finals. Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին եւ գրավեց երրորդ տեղը