‘Հայաստանի կանանց հավաքականը ընդհուպ մոտեցավ առաջատարներին’

1362

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Այս անգամ մեր աղջիկները ուժեղ գտնվեցին Իրանի հավաքականից, որին հաղթեցին 3:1 հաշվով:

Իրենց մրցակիցներին հաղթեցին Էլինա Դանիելյան ու Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին:

Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 միավորով զբաղեցնում է 3-6-րդ տեղերը: Վաղը մեր հավաքականի մրցակիցը կլինի աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ռուսաստանի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ եւ ԿԵՀ շրջանավարտներն անհանգստացած են ԵՊՀ ղեկավարության որոշմամբ’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 7-ին Բակո Սահակյանը նորից կստանձնի ԼՂՀ նախագահի պաշտոնը ‘