‘Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն 20 տարեկան է ‘

849

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նշել է  իր 20-ամյա հոբելյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինտերպոլի ազգային բյուրոյի  պետ, ոստիկանության փոխգնդապետ  Արա Ֆիդանյանն իր ելույթում ներկայացրել է կառույցի 20-ամյա ուղին՝ նշելով, որ այսօր  ԱԿԲ-ն  պարզապես  պարտավոր է  հավատարիմ մնալ ավանդույթ դարձած սկզբունքներին ու  գործելաոճին: 
 
Գործընկերներին շնորհավորել է նաեւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 20-ամյա տարեդարձի  կապակցությամբ ոստիկանության պետի եւ Կոլեգիայի անունից շնորհավորանքով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գեներալ-մայոր  Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի մի խումբ աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների:
 
Քսան տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն ամդամակցեց Քրեական  ոստիկանության միջազգային  կազմակերպությանը`  Ինտերպոլին: Այսօր արդեն  Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային  կենտրոնական  բյուրոն  ոչ միայն  տարածաշրջանի, այլեւ Քրեական  ոստիկանության միջազգային  կազմակերպության լավագույն  կառույցներից է: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն բոյկոտում է ‹‹168 ժամ›› թերթի հետ աշխատանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Հալեպի մարտերը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’