‘Հայաստանի հավաքականը ամոթալի պարտություն կրեց Մալթայից’

1237

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Մալթային:

Թերեւս, այսքանով էլ կարելի է եզրափակվել: Խաղի վերաբերյալ հանգամանալից կարծիքներին կարելի է ծանոթանալ ֆեյսբուքներում, սոցցանցերում առհասարակ: Ամոթ է, որ մենք դրանք այստեղ ներկայացնենք: Մալթային պարտվելու դեպքում ի՞նչ պիտի ասեն հայ մարզասերները:

82 րոպե ժամանակ ուներ Հայաստանի հավաքականը՝ Մալթայից գոլ ընդունելուց հետո: Եթե այդքան ժամանակահատվածում հաշիվը մնում է անփոփոխ, նշանակում է, ամեն ինչ տրամաբանական է: Ոչ մրցավարին կարելի է մեղադրել, ոչ միջազգային կառույցներին, ոչ էլ եղանակին նույնիսկ:

Այս պարտությունից հետո Մալթան միավորներով հավասարվեց Հայաստանի հավաքականին: Երկուսն էլ վաստակել են 3-ական միավոր եւ վստահորեն գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է. միայն վերջից:

2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

Եվրոպական գոտի, B խումբ

Հայաստան – Մալթա՝ 0:1

Միխալ Միվսուդ, 8

Նախորդ հոդվածը‘Բանագնացները բանտում կհանդիպեն քուրդ անջատողականների առաջնորդի հետ’
Հաջորդ հոդվածը‘Չեխիա-Իտալիա՝ Աշխարհի առաջնություն. Ուղիղ’