‘Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ‘

1091

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է նոր վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 684 միավորով բարձրացել է 5 հորիզոնականով ու այժմ զբաղեցնում է աղյուսակի 36-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում են Աշխարհի նորընծա չեմպիոն գերմանացիները՝ 1736 միավորով: Երկորդ տեղում փոխչեմպիոն Արգենտինան է 1604 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոլանդիան՝ 1507:

Նախորդ հոդվածը‘Գյուղնախարարը յոնջայի ավելցուկ է արձանագրել’
Հաջորդ հոդվածը‘Զախարովն ու Շիրվինդտը պատրաստ են երաշխավորել Լևոն Հայրապետյանի համար’