Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

178

Հայաստանի ազգային հավաքականը 1 նիշով նահանջել է ՖԻՖԱ-ի՝ սեպտեմբերի 21-ին թարմացված դասակարգման աղյուսակում:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը զբաղեցնում է 91-րդ տեղը: Նախորդ թարմացմամբ՝ Հայաստանի հավաքականն 90-րդն էր:

Հայաստանի թիմն ունի 1254,47 վարկանիշային միավոր: Նախորդ թարմացման համեմատ՝ վարկանիշային միավորներն ավելացել են 1,87-ով: 

Առաջատարների տասնյակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որին համապատասխանաբար հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները: Գերմանիայի հավաքականը դիրքը չի փոխել ու շարունակում է մնալ 15-րդ տեղում:

Նախորդ հոդվածըՀարցերի դեպքում դիմել ներքոնշյալ հեռախոսահամարներով
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը ևս մեկ գրառում է արել սոցցանցերում