‘Հայաստանի հավաքականը նոր ռեկորդ է գրանցել. ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը’

1338

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է ArmSport-ը: Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 8 հորիզոնականով` զբաղեցնելով 30-րդ հորիզոնականը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր հավաքականի պատմության ընթացքում:

Ռուսաստանի հավաքականը, որին մարտի 5-ին հյուրընկալվելու է Հայաստանը, պահպանել է 22-րդ տեղը:

Մեր հավաքականը շարունակում է հետխորհրդային երկրների շարքում երրորդ ամենաուժեղ հավաքականը լինել Ուկրաինայից (18) եւ Ռուսաստանից (22) հետո: Միեւնույն ժամանակ, մեր թիմը տարածաշրջանի ուժեղագույն հավաքականն է. հարեւան Իրանը զբաղեցնում է 38-րդ հովաքականը, Թուրքիան` 42-րդը, Ադրբեջանը 93-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը` 103-ում: 

ՖԻՖԱ-ի ամբողջական վարկանշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ջահելների մայրամուտը. «լավ տղուց»՝ Սաքուլիկ ու Հայկուլիկ ‘
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը լրջորեն անհանգստացած է Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպով’