‘Հայաստանի հավաքականը ուժեղագույն կազմով մեկնել է Ռուսաստան’

1063

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը հատուկ չարտերային չվերթով մեկնել են Ռուսաստան:

Հայաստանի ազգային հավաքականը Կրասնոդար է մեկնել հետևյալ կազմով`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո Մ.» Ռուսաստան

Գևորգ Կասպարով «Միկա»

Արսեն Բեգլարյան «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե»,Ղազախստան

Հրայր Մկոյան «Շիրակ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա

Արտակ Դաշյան «Ալ-Մուհարաք», Բահրեյն

Կառլեն Մկրտչյան «Անժի», Ռուսաստան

Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս», Լիտվա

Արթուր Եդիգարյան «Կայրաթ», Ղազախստան

Արաս Օզբիլիս «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Մարկոս Պիցելլի «Ակտոբե», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա

Կարեն Մուրադյան «Շիրակ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Աղվան Պապիկյան «Փյունիկ»

Հարձակվողներ

 Յուրա Մովսիսյան «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան «Նոյշտրելից», Գերմանիա

Այսօր, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին, Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը նախապատրաստում է հենց Վարդան Մինասյանը: Հայաստանի ազգային հավաքականի հետ Կրասնոդար է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով իր պաշտոնական պարտականությունները կստանձնի Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո: Ի դեպ, մարտի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ուր մարզական հավաքի նպատակով հանգրվանել էր Հայաստանի ազգային հավաքականը, տեղի է ունեցել հավաքին հրավիրված ֆուտբոլիստների և Բեռնար Շալանդի առաջին հանդիպումը: Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա վաղը, մարտի 5-ին, ժամը 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում տնային կալանքի ենթարկվածներին կվերահսկեն էլեկտրոնային սարքերով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դադարեցրել է առևտրային և ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ’