‘Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց (տեսանյութ)’

1789

Կոպենհագենի «Պարկեն»  մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում  անցկացվող Հայաստան-Դանիա  ֆուտբոլային հանդիպումը:

Առաջին խաղակեսում առավելությունը դանիացիների կողմն էր. նրանք ավելի նախաձեռնող էին, տիրում էին գնդակին, սակայն վտանգավոր պահերը մեր դարպասի մոտ այնքան էլ շատ չէին, և պաշտպանությունը հետ էր մղում բոլոր գրոհները: Մեր ֆուտբոլիստները նույնպես հարձակման գծում ոչնչով աչքի չընկան:

Երկրորդ խաղակեսը Հայաստանի ընտրանին բավական հաջող սկսեց: Ընդամենը 4 րոպե անց, 49-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակի մատույցներից գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Սակայն դանիացիները չէին հանձնվում և շարունակում էին գրոհել: Գրոհներից մեկն էլ եղավ արդյունավետ. 62-րդ րոպեին գնդակը դարպասն ուղարկեց Պյեռ Հոյբերգը՝ 1-1:

Այդ գոլից հետո հայաստանի հավաքականի մարզիչ Շալանդը փոխարինեց թիմի երկու առաջատարի: Նախ՝ փոխարինվեց պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով վնասվածքով էր խաղում և չկարողացավ շարունակել հանդիպումը, այնուհետև Հենրիխ Մխիթարյանը: Այդ փոփոխություններից հետո դանիացիները լիովին տիրեցին նախաձեռնությանը, ու 80-րդ րոպեին Տոմաս Կալենբերգը գլխի հարվածով խփեց երկրորդ գնդակը: Մնացած ժամանակում մեր թիմը ոչ մի վտանգավոր պահ չկարողացավ ստեղծել հակառակորդի դարպասի մոտ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով, և Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց:

 

ԴԱՆԻԱՀԱՅԱՍՏԱՆ

2-1 (0-0)

MC

 

0-1՝ Հենրիխ Մխիթարյան 49՛, 1-1՝ Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 65՛, 2-1՝ Թոմաս Կալեբերգ 80՛

 

ԴԱՆԻԱ. 1.Կասպեր Շմեյխել, 2.Պետեր Անկերսեն, 3.Սիմոն Կյեր (4.Ժորես Օկորե, 57), 5.Նիկոլայ Բոյլեսեն, 12.Անդրեաս Բյելան, 7.Վիլյամ Կվիստ (15.Թոմաս Կալեբերգ, 74), 9.Միքայել Կրոն-Դելի, 10.Քրիստիան Էրիկսեն, 14.Լասե Շենե (21.Լասե Վիբե, 56), 23.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 11.Նիկլաս Բենթներ

ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի, 3.Վարազդատ Հարոյան, 5.Ռոբերտ Արզումանյան (4.Տարոն Ոսկանյան, 66), 13.Կամո Հովհաննիսյան, 15.Հրայր Մկոյան, 20.Լեւոն Հայրապետյան, 7.Արթուր Եդիգարյան, 9.Ռումյան Հովսեփյան, 18.Հենրիխ Մխիթարյան (8.Մարկոս Պիցելի, 71), 10.Գեւորգ Ղազարյան, 22.Էդգար Մանուչարյան (21.Արտակ Դաշյան, 84)

 

Զգուշացում՝ Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 54՛ (Դ), Արթուր Եդիգարյան 75՛ (Հ)
Մրցավար՝ Ալեկսանդրու Տուդոր (Ռումինիա)

 

     

18 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

14

ՏՈՒԳԱՆՔ

12

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ հարակից մարզերում’