‘Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում ռեկորդային՝ 38-րդ տեղում է’

1141

Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղ է բարձրացել Գերմանիայի հավաքականը, երրորդը Արգենտինան է:

Նշենք նաև, որ ամենամեծ առաջընթաց գրանցած հավաքականների թվում Հայաստանը 3-րդ տեղում է. Ամենից շատ առաջադիմել է Շոտլանդիայի հավաքականը (+28), նրան հետևում է Ադրբեջանը (+19):

Իսկ այս խաղափուլը շատ անհաջող է ստացվել Մոնտենեգրոյի հավաքականի համարը, որի անկումը կազմում է 27 հորիզոնական:

Հավելենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը գտնվում է 22-րդ տեղում:

Ամբողջ աղյուսակին կարող եք ծանոթանակ այստեղ:

1. Իսպանիա — 1513 միավոր

2. Գերմանիա — 1311

3. Արգենտինա — 1266

4. Կոլումբիա — 1178

5. Բելգիա — 1175

6. Ուրուգվայ — 1164

7. Շվեյցարիա — 1138

8. Հոլանդիա — 1136

8. Իտալիա — 1136

10. Անգլիա — 1080

19. Ռուսաստան — 874

20. Ուկրաինա — 871

26. Դանիա — 824

27. Չեխիա — 783

38. ՀԱՅԱՍՏԱՆ — 687

Նախորդ հոդվածը‘Առաջարկ. Հայաստանում անցկացնել իրանական մշակույթի օրեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հոմո սափիենսի առաջին հետքերը Հայաստանում 40 հազարամյակի պատմություն ունեն’