‘Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում’

758

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 3-ին անցկացրեց առաջին մարզումը Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ընթացքում հավաքականին քաջալերել են հայ երկրպագուները, որոնք չնայած ցուրտ և քամոտ եղանակի, հավաքվել էին մարզադաշտում: Մարզմանը բացակայում էին Ռոման Բերեզովսկին և Միխայիլ Մարկոսովը, որոնք կմիանան հավաքականին փետրվարի 4-ին:

Փետրվարի 4-ին «Նովոտել» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո թիմը կանցկացնի վերջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Եթե հինգ տարի առաջ մարդիկ հույս ունեին իրենց ապագայի նկատմամբ, ապա այսօր այդ հույսը գոյություն չունի’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Բալայան.ԱԳ նախարարների և եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որևէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել’