Հայաստանի հավաքականն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը

301

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմից խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։  Գոլային փոխանցումը կատարեց դանիական «Ռանդերսի» 27-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

Կոսովոյի թիմը հաշվի հավասարությունը վերականգնեց 67-րդ րոպեին։ «Փյունիկի» 23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի խախտումից հետո 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հունգարական «ՄՕԼ Ֆեհերվարի» 23-ամյա հարձակվող Լիրիմ Կաստրատին։

82-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց ղազախական «Աստանայի» 30-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

82-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց ղազախական «Աստանայի» 30-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

Ավելացված երրորդ րոպեին Կոսովոյի երկրորդ գոլը խփեց շվեյցարական  «Յանգ Բոյզի» 23-ամյա կիսապաշտպան Դոնատ Ռուդհանին։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Կոսովո — Հայաստան՝ 2:2

Լիրիմ Կաստրատի, 67, 11մ, Դոնատ Ռուդհանի, 90+3 — Ժիրայր Շաղոյան, 24, Կամո Հովհաննիսյան,

Նախորդ հոդվածըՄարդ է վատացել․ հոգեբույժները թող առաջ գան. ՉԻ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022-ի լավագույն խաղացողների տասնյակը