‘Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014-2016 թթ. կկազմի 5%. ՀԲ’

954

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թ. կաճի 3,2%-ով, իսկ 2014-2016 թթ. աճը կկազմի 5%: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում:

Նոյեմբերին ՀԲ-ն կանխատեսել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թ. կաճի 3- 4%-ով, իսկ 2014 թ. կարող է աճել 4-5%-ով:

Հայաստանի 2013 թ. բյուջեով ամրագրված է ՀՆԱ 6,2% աճ, սակայն տարեվերջին կառավարությունը վերանայել է այդ կանխատեսումը մինչև 4,1%:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առնչությամբ կանխատեսումն ընդհանուր առմամբ դրական է, և 2014-2016 թթ. տնտեսական աճի որոշակի վերականգնում է սպասվում: Սակայն, Ռուսաստանում աճի տեմպերի`սպասվածի համեմատ ավելի կտրուկ անկումը կարող է խաթարել ԱՊՀ շատ երկրներում տնտեսական աճի հեռանկարները, հատկապես`այն երկրներում, որոնք զգալիորեն կախված են Ռուսաստանից / Հայաստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան և Ուզբեկստան/, ասվում է զեկույցում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը 3 դիրքով վատթարացրել է իր ցուցանիշները տնտեսական ազատության ցուցիչով’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալական լարվածության մակարդակով 2014 թվականին Հայաստանն ընդգրկվել է ռիսկերի կանխատեսման միջին մակարդակ ունեցող երկրների ցանկում’