‘Հայաստանի ճանապարհներին ձյուն է տեղում’

3576

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Պտուղը ծնվելուց ողջ էր. Մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը’
Հաջորդ հոդվածը‘Գրքեր, որոնք գրվել են բանտում’