‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 886 հազ դոլար ‘

776

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 886 հազ. դոլար (360.005 մլն դրամ), 405.59 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 23-ի համեմատ՝ գործարքների ծավալը աճել է մոտ 2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում աճել է 0.1 տոկոսային կետով: Հոկտեմբերի 24-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 3.400 հազ դոլար (1.380 մլրդ. դրամ), ինչը մոտ 4 անգամ ավելի է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.99 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունները իրենց տունը պահելու համար դրսից մարդ են կանչում’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ՀԱՕԿ-ը վոլեյբոլի ֆեդերացիայի վերաբերյալ շուտով սպառիչ հայտարարություն կանի’