‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազար դոլար ‘

760

Փետրվարի 21-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հզր դոլար (61.965 մլն.դրամ), 413.10 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 21-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 17.6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.01 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 7.050 մլն դոլար (2.911 մլրդ դրամ), ինչը մոտ 47 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.01 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.17 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի նախագահին’