‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 842.3 հազ.դոլար’

747

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 842.346 հազ. դոլար (341.967 մլն.դրամ), 405.97 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 2-ի համեմատ, գործարքների ծավալը կրճատվել է 2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.01 տոկոսային կետով: Հոկտեմբերի 7-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2.300 մլն.դոլար (932.650 մլն. դրամ), ինչը մոտ 3 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործով մեղադրյալներից մեկը պնդում է, թե Վահե Ավետյանը մահացել է իր հարվածներից ‘
Հաջորդ հոդվածը‘Իմ սուտի ուղեկից. Հյուսիսային պողոտայի սալահատակը երեկ, այսօր եւ վաղը (տեսանյութ)’