‘Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 265.000-ով’

1404

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի, ինչպես նաեւ մարզերի ու համայնքների  մշտական բնակչության թիվը 2013թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, հիմք ընդունելով 2011թ.-ի մարդահամարի տվյալները: Ըստ այդմ, Հայաստանում բնակչության թիվը 3.017.000 է, 2012թ.-ի հոկտեմբերի 1-ի 3.282.000-ի դիմաց: Վիճվարչության տվյալներն է ներկայացնում asparez.am-ը:

Ընդ որում, այս տարվա տվյալներով` քաղաքային բնակչության թիվը 1.913.400 է,

(2012-ին՝   2.101.200), գյուղական համայնքների բնակչության թիվը 1.103.600 ( 2012-ին՝ 1.180.800):

Ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ բնակչության թիվն ավելի շատ նվազել է քաղաքային համայնքներում:

Երեւանում այժմ բնակվում է 1.067.200 մարդ ( 2012-ին՝ 1.131.500): Լոռու մարզում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը 231.300 է (2012-ին՝ 282.200), որից քաղաքներում բնակվում է 135.700, (2012-ին՝ 165.300), գյուղերում՝ 95.600 մարդ (2012-ին՝ 116.900):

Արագածոտնի մարզում մշտական բնակչության թիվը 132.800 (2012-ին՝ 143.300), Արարատում՝ 260.100 (2012-ին՝ 282.600), Արմավիրում՝ 267.500 ( 2012-ին՝ 288.300), Գեղարքունիքում՝ 233.500 (2012-ին՝ 243.300), Կոտայքում՝ 255.100 (2012-ին՝ 284.300), Շիրակում՝ 248.900 (2012-ին՝ 282.500), Սյունիքում՝ 141.200 (2012-ին՝ 153.000), Վայոց ձորում՝ 51.7 (2012-ին՝ 56.100), Տավուշում՝ 127.700 է (2012-ին՝ 134.900):

Վանաձորում բնակվում է  84.700 (2012-ին՝ 104.900), Գուգարքի տարածաշրջանում՝ 22.300 (2012-ին՝ 28.000), Ալավերդիում՝ 13.700 (2012-ին՝ 16.400), Ախթալայում՝ 2000 (2012-ին՝ 2.400), Թումանյանում՝ 1700 (2012-ին՝ 1.800), Շամլուղում՝ 800 (2012-ին՝ 800), Սպիտակի տարածաշրջանում՝ 36.000 (2012-ին՝ 42.300), Ստեփանավանի տարածաշրջաում՝ 27.700 (2012-ին՝ 32.900), Տաշիրի տարածաշրջանում՝ 21.700 մարդ (2012-ին՝ 26.600):

Նախորդ հոդվածը’20 ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Արա Աբրահամյան. Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին’