‘Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին’

899

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Ըստ President.am-ի, զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ: 

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած զանգվածային պսակադրությանը մասնակցել է 52 ամուսնական զույգ’
Հաջորդ հոդվածը‘«Խաչիկյանի գործով» եւս մեկ դրվագով մեղադրական եզրակացությունը հաստատվել է’