‘Հայաստանի շրջակա միջավայրին ավելի քան 4 միլիոն դրամի վնաս է հասցվել’

1183

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.09-07.09.2012 թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.18 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել:

Ինչպես iLur.am-ին հայտնեցին Բնապահպանության նախարարությունից, մասնավորապես` Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 86.7 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի արածեցման 3 գործով կայացվել է 180.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 49.0 հազ. դր բնությանը հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 18 գործով հաշվարկվել է 3496,5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս եւ կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ. դր գումարով: Մնացած գործերի վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 200.0հազ.դր ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 530.25 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 8.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 39.36 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.73 մլն դր գումար:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիա – Հայաստան. խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյանի նախագծերը չեն ընդգրկվել աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում’