‘Հայաստանի պետական պարգևները կհամալրվեն երեքով ‘

2208

Հայաստանի Հանրապետությունը կսահմանի պետական նոր պարգևներ և օրենսդրությամբ կկարգավորի պետական պարգևների շնորհման կարգը: ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում ներառված նախագծերի փաթեթի հաստատումից և Ազգային ժողովի ընդունումից հետո ՀՀ պետական պարգևների թիվը կհամալրեն Երախտագիտության մեդալը, Անձնվեր աշխատանքի համար մեդալը, Ծնողական փառ­­քի մեդալը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»` փաթեթով սահմանվել է, որ Ծնողական փառքի մեդալով կպարգևատրվեն Հայաuտանի Հանրա­պե­տու­թյան քաղաքացի հանդիսացող այն ծնողները (ծնողը), որդեգրողները (որդեգրողը), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի երեխա։

Երախտագիտության մեդալը կշնորհվի պետական, տնտեսական, սոցիա­լական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթու­թյան, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավան­դի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«Անձնվեր աշխատանքի համար» մեդալը կշնորհվի արդյունաբերության, գյուղա­տնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանու­թյան և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռք­բե­րում­ների, ինչպես նաև երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն կամրագրվեն ՀՀ պետական պարգևներով` մեդալներով և շքանշաններով պարգևատրելու և այդ պարգևները կրելու հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում կշտկվեն ներկայումս պետական պարգևների ոլորտում առկա հակասական և թերի կարգավորումները: Միևնույն ժամանակ նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները կպահպանեն իրենց ուժը:

Նախագծով սահմանվում են պետական պարգևներով պարգևատրվող անձինք և մարմինները, պարգևատրված անձանց իրավունքները և պարտականությունները, Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողու­թյուններ կատարելու արգելքը և նախատեսվող պատասխանատվությունը ու դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հայաuտանի Հանրապետության պետական պարգևներն են՝ Հայաuտանի Հան­րա­պետության բարձրագույն կոչումը, Հայաuտանի Հանրապետության շքանշանները և մեդալները: Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաuտանի ազգային հերոu» կոչումն է։ ՀՀ շքանշաններն են` Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մա­­միկոնյանի շքանշանը, Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայ­րե­նիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը: Հայաuտանի Հանրապետության մեդալներն են` Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխի­թար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովuեu Խո­րե­նացու մեդալը, «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան ամեն ինչ դնում է իր տեղը. Ռոնալդուն գերազանցում է Իբրահիմովիչին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բաց նամակը` իրենց աջակցած պատգամավորներին’