‘Հայաստանի ՊՆ. Ադրբեջանցիներն իրենց «Իստիգլալը» գողացել են Հարավաֆրիկյան հանրապետությունից ‘

874

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է տեսանյութ ցուցադրել, որը բացահայտում է ադրբեջանական «արտադրության» «Իստիգլալ» անունը կրող «նոր ու գերհզոր» զենքի ծագումը, տեղեկացնում է news.am-ը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, իրականում «Իստիգլալը» դա Հարավաֆրիկյան հանրապետությունում արտադրվող նմանատիպ զենքի նմանատիպն է, բայց իհարկե չլիցենզավորված տարբերակը: Փաստորեն այն գողացված է:

Սակայն դա «Իստիգլալի» միակ թերությունը չէ, քանի որ դիպուկահար զենքը չի կարող իդեալական լինել, եթե նա ավտոմատ կամ կիսաավտոմատ է, այն խնդիրներ ունի նաեւ նշանառության առումով: Որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանի «պարծանքը» համարվող զենքը, մի շարք թերությունների պատճառով այլեւս չի արտադրվելու:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կառաջադրվի դեկտեմբերի 19-ին ‘
Հաջորդ հոդվածը’11 զոհ, 130 հազար քանդված տուն, 320 հազար տեղահանված. «Սենդի» փոթորիկը լքում է Կուբան’