‘Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’

1160

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Հայաստանի ամբողջ տարածքում առանց

տեղումների եղանակ է:

Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:  

Նախորդ հոդվածը‘Սիմեոնեն համաձայն է գլխավորել «Չելսին»՝ պայմանով, որ վերահսկի ակումբի տրանսֆերները’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ’