‘Հայաստանի ՏՏ ոլորտի բարձրակարգ կադրերի արտահոսքը երկրից շարունակվում է’

1179

Հայաստանի ՏՏ ոլորտի ամսական հասույթը հասնում է 20 մլն.դոլարի: Այս մասին երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների Ասոցիացիայի (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ երկրի տնտեսության զարգացման համար ՏՏ ոլորտը համարվում է արդիական, այնուամենայնիվ, առաջիկա 15 տարիների համար դժվար է այն համարել առաջնահերթ: Չնայած այն բանին, որ կառավարությունն արդեն ոլորտը սահմանել է որպես առաջնահերթություն, այն շարունակում է մնալ չզարգացած և վատ կարգավորված: Մինչև օրս պարզ չէ, թե ինչ հիմքերի վրա այն կընթանա, կձևավորվի և արտասահմանում առաջ կգնա որպես ՏՏ ընկերությունների ազգային բրենդ:

Ոլորտի համեմատաբար թույլ վիճակը նա հիմնավորել է նրանով, որ Հայաստանի 500 ՏՏ ընկերություններում աշխատում է 12 հազար մասնագետ, որոնցից 10 հազարն ինժեներներն են: «Եթե վերցնենք արտասահմանյան փորձը, ապա այնտեղ մեկ ինժեներին ընկնում է մոտ 20 վաճառող»,-ընդգծել է Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ մասնագետների միգրացիայի մակարդակը 2009-2013 թվականներին նվազել է 4.5%-ից մինչև 3%, սակայն, այդ 3%-ը ներկայացնում է ոլորտի մասնագիտական վերնախավը: 

Նախորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկի. Հակառուսական դիրքորոշմամբ ուկրաինացիները չպետք է մասնակցեն ՌԴ-ում անցկացվող համերգներին’