‘Հայաստանի քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են աշխատել առանց թույլտվության փաստաթղթերի’

1282

ՌԴ տարածք մուտք գործելիս պետական սահմանի հատման վերաբերյալ նշում կատարելու համար որևէ վավեր փաստաթղթի առկայության դեպքում Հայաստանի քաղաքացիներն ազատվում են միգրացիոն քարտ լրացնելու և օգտագործելու պարտականությունից` պայմանով, որ Ռուսաստանի տարածքում իրենց գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը` մուտքի օրվանից սկսած: Այդ մասին ասվում է Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, ովքեր Ռուսաստան են ժամանում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ազատվում են մուտքի օրվանից 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառման պարտականությունից: Նրանք ազատվում են նաև համապատասխան թույլտվության փաստաթղթեր ստանալու պարտականությունից: Նշված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվելու ժամկետը որոշվում է աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրի գործողության ժամկետով: ՌԴ տարածքում գտնվելու ժամկետի երկարաձգումն իրականացվում է գործատուի միջնորդությամբ: Աշխատանքային կամ քաղաքացիական-իրավական պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում, ՌԴ տարածք մուտքի օրվանից 90 օր անց Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց երկրից դուրս գալու 15 օրվա ընթացքում նոր պայմանագիր կնքել», — նշվում է հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով նիստը մեկնարկել է (Ուղիղ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի գույքի օտարման հանձնաժողովը բաղկացած է գործարանի աշխատակիցներից’