‘Հայաստանի քաղաքացին Մոսկվայում կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա’

1440

Մոսկվայում այսօր առավոտյան Թուրքիայի դեսպանատան վրա կրակոցներ արձակած անձը Հայաստանի քաղաքացի է, «Դոբռի լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, 35 ամյա Արթուր Միրզոյանը։ Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ռուսական  «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը` հղում անելով ոստիկանության սեփական աղբյուրներին։

Նրա կրակոցների թիրախը եղել է Դեսպանատան շենքի վրայի Թուրքիայի զինանշանը։ Երկու կրակոցներն էլ կպել են հենց դրան։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան մի քաղաքացի, հանելով երկփող որսորդական հրացանը, արձակել է երկու կրակոց Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ եւ փորձել հեռանալ դեպքի վայրից։ Սակայն դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանները տեսախցիկների օգնությամբ պարզել են նրա ուղղությունը եւ ձերբակալել։  Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Նա առայժմ իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի ասում։

Նախորդ հոդվածը‘Վան Գալը «Մանչեսթր Յունայթեդի» հիմնական կազմից հեռացրել է երեք ֆուտբոլիստի’
Հաջորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն հաստատել է, որ Բրանդաոն կոտրել է Մոնտայի քիթն ու Վան Դեր Վիլի ողը(տեսանյութ)’