‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա’

1478

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Իտալիա: Հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 22:45-ին, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Նեապոլի «Էքսելսիոր» հյուրանոցում:

Հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով՝ ժ. 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում «Սան Պաոլո» մարզադաշտում: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Նեապոլ հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Էդգար Մալաքյան, «Բանանց»

Արտակ Դաշյան, «Գանձասար»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Հայ ֆուտբոլիստները շաբաթ և կիրակի օրերին մարզումներ են անցկացրել ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Նեապոլում:

Ուրբաթ օրը հայ ֆուտբոլիստները Երևանում 2:1 հաշվով հաղթեցին Բուլղարիայի հավաքականին: Մեկնաբանելով Բուլղարիայի հետ հանդիպումը` Վարդան Մինասյանն ընդգծել է, որ իր տղաներն Իտալիային հաղթելու հնարավորություն ունեն:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, մեկնաբանելով բուլղարացիների նկատմամբ հաղթանակն, դաշտում լավագույն խաղացողներ է համարել Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին, ովքեր երկու գնդակ ուղարկեցին բուլղարացիների դարպասը:

Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է ընտրական խմբում: Իտալիայի հավաքականը հավաքել է 21 միավոր, Բուլղարիայինը` 13, Դանիայինը` 13, Չեխիայի հավաքականը` 12, Մալթայինը` 3 միավոր: Այդպիսով Հայաստանի հավաքականը պահպանում է հաջորդ փուլին մասնակցելու տեսական հնարավորությունը, ինչի համար պետք է առնվազն հաղթի իտալացիներին արտագնա խաղում:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի ժամը 16:00 (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը. Օմբուդսմեն’