‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի ուրուգվայցի Գրիգորիո Պերեսը’

1119

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի ուրուգվայցի մասնագետ Գրիգորիո Պերեսը, տեղեկացնում է armfootball.com-ը` հղում անելով արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանին:

Նրա օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանթոսը և Դանիել Կուերբոն: Այս մասնագետները հունվար ամսին կժամանեն Երևան: Նրանց առջև խնդիր է դրվել ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր նվաճել:

Գրիգորիո Պերեսը, մարզելով ուրուգվայական «Պենյարոլ» ակումբը, չորս անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն: Ուրուգվայցի մասնագետի գլխավորությամբ 2010թ. «Լիբերտադը» դարձել է Պարագվայի չեմպիոն:

Պերեսը մարզել է նաև մի շարք հարավամերիկյան թիմեր, ինչպես նաև իտալական «Կալյարի» ակումբը:

Նախորդ հոդվածը‘Կենսաչափական անձնագիրը կարժենա 25 000, որովհետեւ հին նմուշից 8 էջով ավելի կունենա’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Իրանը մեր հարեւանն է, որի հետ հարաբերությունները պետք է խորացնել’