‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով ‘

1254

Քիչ առաջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն՝ 1-0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 44-րդ րոպեին խփեց Բուլղարիայի հավաքականի եւ հոլանդական ՊՍՎ-Էյնդհովեն ակումբի պաշտպան Քրիստիան Մանոլեւը:

Նույն խմբում զուգահեռ այժմ ընթացող Մալթա-Իտալիա խաղում 1-0 հաշվով առջեւում են աշխարհի նախկին չեմպիոնները: Նշենք, որ սեպտեմբերչի 7-ին Հայաստանի հավաքականը նույն 1-0 հաշվով հաղթեց մալթացիներին: Իսկ Իտալիայի հավաքականի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Երեւանի  “Հրազդան” մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար. վաղ թե ուշ ՀՀ-ի եւ Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները վերականգնվելու են ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակարգ պատահար Սիրիայում. սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ’