‘Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր հնարավոր հրաժարականի մասին’

1304

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե Հայաստանի հավաքականը ձախողվի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում:

Այդ մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է Red Eagles ֆան շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նոյեմբերի 30-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանը ՀՖՖ նախագահը մոտ մեկ ժամ պատասխանել է շարժման անդամների բոլոր հարցերին՝ հայտնելով նաեւ ազգային հավաքականի խաղերի տոմսերի գները վերանայելու մասին: Նա նաև ասել . «Ես չեմ միջամտում թիմի կազմի ընտրությանը, քանի դեռ չեմ տեսնում, որ խաղերը ձախողում են:

Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ, ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ, եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում: 

Ես էլ եմ հոգնել: Ավելին ասեմ, եթե ՖԱՖ-ը մի քիչ դադար տար, ես հրաժարական կտայի»

Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ ՀՖՖ-ն երրորդ առաջարկն է անելու ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, որը 2 անգամ հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Մարկ Տվենը. նա պաշտում էր կատուներին’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդն է’