‘Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա’

1026

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Այսօր թիմը ժամանել է ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները: Հունվարի 23-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի թիմի հետ և հունվարի 26-ին կհանդիպի Ուելսի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Էռնեստ Ակոպով
Վահե Պետրոսյան

Պաշտպաններ
Արմեն Բաբայան
Սարո Գալստյան
Արմեն Գյուլամբարյան
Գրիգոր Կապուկրանյան
Վլադիմիր Մխիթարյան
Արման Սահակյան
Հակոբ Ուզունյան

Հարձակվողներ
Արմեն Դանիելյան
Արմեն Ղազարյան
Էդգար Կիրակոսյան
Սարո Մարդանյան
Արթուր Սարգսյան
Խորեն Զարգարյան

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Սիրիահայերը Հայաստան են հասնում Թուրքիայով’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Էլթոն Ջոնի որդու առաջին լուսանկարը’