‘Հայաստանի և Մոլդովայի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ’

762

Մոլդովան առանց վիզայի մուտքի շուրջ համաձայնագիր կստորագրի Հայաստանի հետ, հաղորդում է MOLDOVAinform-ը` վկայակոչելով Մոլդովայի արտգործնախարարությունը:

Դա պայմանավորված է Եվրամիությունում Մոլդովայի հնարավոր ասոցացված անդամությամբ` Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման ֆոնին: Համապատասխան փաստաթուղթ ստորագրելու առաջարկությամբ հանդես է եկել Մոլդովան: Հայաստանի կառավարությունը մարտի 6-ին կքննարկի համաձայնագրի նախագիծը, որի համաձայն, առանց վիզային ուղևորությունները չպետք է գերազանցեն 90 օրը` 6 ամսվա ընթացքում: 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ. Արագածոտնի 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը նախնական հավանություն է տվել Հ. Բագրատյանի օրենսդրական նախագծին’