Հայաստանի 10 լավագույն մարզիկների թեկնածուները

232

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարելու են Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր — հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս — հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Աղանյան Արա — ծանրամարտ

Անդրեասյան Արման — ազատ ոճի ըմբշամարտ

Բազեյան Արթուր — բռնցքամարտ

Բաչկով Հովհաննես — բռնցքամարտ

Գասպարյան Սամվել — ծանրամարտ

Գրիգորյան Արուսյակ — հրաձգություն

Գրիգորյան Դավիթ — սամբո

Գրիգորյան Վարսիկ — սամբո

Դավթյան Արթուր — սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ — ծանրամարտ

Խանջյան Արսեն — սամբո

Խաչատրյան Գոռ — հրաձգություն

Հարությունյան Արսեն — ազատ ոճի ըմբշամարտ

Հարությունյան Գոհար — հրաձգություն

Հարությունյան Ռաֆիկ — ծանրամարտ

Հովհաննիսյան Դավիթ — ծանրամարտ

Հովհաննիսյան Ռաֆայել — բռնցքամարտ

Հովսեփյան Անի — բռնցքամարտ

Մանուկյան Մաքսիմ — սամբո

Մարգարյան Հովհաննես — հրաձգություն

Մերդինյան Հարություն — սպորտային մարմնամարզություն

Մկրտչյան Լիլիթ — հրաձգություն

Սարգսյան Գաբրիել — շախմատ

Նախորդ հոդվածըԱրգենտինայի թիմը կստանա 41 միլիոն, Ֆրանսիայի թիմը՝ 29 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըL’Équipe․ ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը