‘Հայաստանի 11 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ’

1651

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի 11 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։

Այսպես՝ Գեղաքար համայնքում կայացած ընտրության արդյունքում 149 ընտրողներից 71-ը քվեարկել է Կարինե Մարտիրոսյանի օգտին, իսկ մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Սաֆարյանը, հավաքել է 56 ձայն։

149 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 133 հոգի կամ ընտրողների ընդհանուր թվի 90 տոկոսը ։

Արարատի մարզի Այնթապ համայնքում կշարունակի ղեկավարել հանրապետական Կարեն Սարգսյանը։  Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում ևս կշարունակի պաշտոնավարել ՀՀԿ-ական գյուղապետ Գուրգեն Զաքարյանը։  Նույն պատկերն է նաև Շիրակի մարզի Ձիթհանքով և Արարատի մարզի Դարակերտ համայնքներում, որտեղ նույնպես կշարունակեն ղեկավարել նախկին համայնքապետերը։

Իսկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում ՀՅԴ-ական գյուղապետ Հովիկ Պողոսյանը միակ թեկնածուն էր: 

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Դեկտեմբերի 10. ամփոփում և նոր սկիզբ’