‘Հայաստանի 2013-ի բյուջեն կատարվել է ՀՆԱ-ի մոտ 0.6% դեֆիցիտով. Պաշտոնական ‘

785

Հայաստանի 2013 թվականի բյուջեն կատարվել է ոչ թե 41.5 մլրդ.դրամ պրոֆիցիտով, այլ 16.4 մլրդ.դրամի դեֆիցիտով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին պարզաբանել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, այդ տարբերության առաջացումը բացատրվում է արտաքին աղբյուրներից ստացված բյուջետային վարկային միջոցների հաշվարկման արդյունքում: 2013 թվականի բյուջեի դեֆիցիտը 2012 թվականի համեմատ կրճատվել է 73.4%: (Ըստ ԱրմԻնֆո-ի նախնական հաշվարկների, 2013 թվականի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ նկատմամբ կազմում է 0.6%, իսկ ՀՆԱ կազմում է ավելի քան 6 մլրդ.դոլար):

2013 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 1066.5 մլրդ.դրամ, 2012 թվականի համեմատ աճելով 13.5%: Իսկ բյուջեի ծախսերը կազմել են 1082.9 մլրդ.դրամ, աճելով 8.2%:

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թվականին, ըստ նախնական կանխատեսումների, կաճի 3.5%, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 1.6-1.8%: ՀՆԱ-ի անվանական մեծությունը պաշտոնապես կհրապարակվի այս տարվա մարտին:

 

Նախորդ հոդվածը‘ Հալեպում ռմբակոծությունների հետևանքով տուժել են հայկական գիմնազիաների շենքերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները ‘